Հունվար-ապրիլին ՀՀ-ում գործազրկությունը նվազել է 1,2%-ով

Հունվար-ապրիլին ՀՀ-ում գործազրկությունը նվազել է 1,2%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաին եռամսյակում 2017 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 1,2%-ով: Ազագային վիճակագրական ծառայության աշխատաշուկայի գնտահատման նոր մեթոդաբանության համաձայն, նախորդ տարվա հունվար-ապրիլին գործազրկության մակարդակը կազմել է 21,8%, իսկ ընթացիկ տարվա հաշվետու ժամամանահատվածում՝ 20,6%:

Հին մեթոդաբանության համաձայն՝ գործազրկությունը կազմել է 2018-ի երեք ամսում՝ 17,6%, իսկ 2017-ին՝19%: Նվազել է նաև թերզբաղվածության մակարդակը՝ 1,4%-ով: Միևնույն ժամանակ աճել էերկարատև գործազրկության մակարդակը 1,5%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեն վերանայել է աշխատանքի շուկայի վիճակագրության մեթոդաբանությունը՝ տնային տնտեսություններում (Տ/Տ) իրականացվող աշխատուժի հետազոտության շրջանակում: Մասնավորապես, 2018թ. հունվարից մեկնարկել է Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 19-րդ ԱՎՄՀ ընդունված Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին 2013թ. հոկտեմբերին ընդունված բանաձևի առանցքային դրույթների ներդրման և տեղայնացման գործընթացը:

19-րդ ԱՎՄՀ ներդրման շրջանակում նդլայնվել է աշխատանքային գործունեություն հասկացության շրջանակը, որի նպատակն է ճանաչել և չափելի դարձնել աշխատանքի բոլոր ձևերը՝ հստակ տարբերակված ըստ վճարվող և չվճարվող աշխատանքների: Ըստ նոր սահմանման, աշխատանքային գործունեությունը ցանկացած տարիքի և սեռի անձանց կողմից իրականացվող ցանկացած գործունեությունն է, որի նպատակն է արտադրել ապրանքներ կամ տրամադրել ծառայություններ՝ սեփական կամ այլոց սպառման համար` անկախ աշխատանքի ֆորմալ, ոչ ֆորմալ բնույթից կամ գործունեության օրինականությունից: Ընդ որում, զբաղվածությունը համարվում է աշխատանքիհինգ ձևերից միակը, որն իրականացվում է այլոց համար՝ վարձատրության կամ եկամտի դիմաց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---