Կադաստրի կողմից լիցենզավորված ընկերության աշխատողը գործարքի համար կաշառք է պահանջել (վիդեո)

Կադաստրի կողմից լիցենզավորված ընկերության աշխատողը գործարքի համար կաշառք է պահանջել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է և առգրավվել է կաշառք ստացած $500: Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---