ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծել է Մարտի 1-ի 0038 հրամանը

ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծել է Մարտի 1-ի 0038 հրամանը

PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ հրամանն ապօրինի էր, հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա մասամբ գաղտնազերծել է 0038 հրամանը, որի հիմքով բանակը մասնակցել է հետընտրական բողոցի ցույցերը ցրելու գործողություններին։

Ըստ ՀՔԾ պետի, հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Փաստաթղթով հրամայվում է ԶՈւ ամողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի մինչև հատուկ հրաման ստանալը։

Հրամանի 3-րդ կետով, որը նախկինում մամուլում չէր հայտնվել, ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին հրամայվում էր ստեղծել բարձր շարժունակության հավաքական ստորաբաժանումներ, որոնք կկարողանան արդյունավետ գործել բարդ իրավիճակներում, hամալրել դրանք առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով ու ենթասպաներով՝ 100-ական հոգի, զինել հրաձգային զենքերով։

«Հրամանի 10-րդ կետով հրամայվում է առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով, ենթասպաներով ու զինծառայողներով։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորվել են հատուկ խմբեր, որոնք պիտի դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում», - ասել է նա։

Խաչատրյանը նաև մեկնաբանել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ՊՆ-ին պատկանող զենքից կրակոցներ չեն եղել։ Խաչատրյանի խոսքերով, Քոչարյանը չէր կարող իմանալ` այդ զենքերը կիրառվել են, թե` ոչ։ Նա նշել է, որ 1700-ից ավել պարկուճ առգրավվել, իդենտիֆիկացվել է մոտ 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել ու զենքերը պարկուճադարանում չկան։ Խաչատրյանը նաև ասել է, որ որոշ ստորաբաժանումների կողմից, այսպես կոչված «մաքուր» զենք է կիրառվել, որը հետագայում հավաքվել է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---