Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայում երկրաշարժից 91 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն:

Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարներին չի հաջողվում հասնել դժվարանցանելի շրջաններ:

6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մատարամ քաղաքից 49 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք:

Հազարավոր մարդիկ տարհանվել են: Ցնցումները զգացվել են նաև Բալի կղզում:

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել երկրաշարժի կապակցությամբ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---