Հայաստանցի տանկիստները բիաթլոնում կիսաեզրափակիչ են անցել

Հայաստանցի տանկիստները բիաթլոնում կիսաեզրափակիչ են անցել

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Հայ տանկիստները բիաթլոնում մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։

ՀՀ թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։

Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը,Վենեսուելան և Մոնղոլիան, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ:

Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---