Օրինագիծ. Վարորդն ու ուղևորները պետք է մնան մեքենայի մեջ՝ ՃՈ ծառայողի պահանջի դեպքում

Օրինագիծ. Վարորդն ու ուղևորները պետք է մնան մեքենայի մեջ՝ ՃՈ ծառայողի պահանջի դեպքում

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդն ու ուղևորները պարտավոր են մնալ տրանսպորտային միջոցում, եթե ոստիկանության ծառայողը հայտարարում է, որ նրանք խոչընդոտում են իր ծառայողական պարտականությունների կատարմանը: Օրենքի համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության «Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների» ծրագրով:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---