Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիգործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին` ժամը 12։00-ին, ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ ծանուցումն օգոստոսի 6-ին են ստացել և այդ օրը կլինեն դատարանում։

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում են ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի «Սահմանադրական կարգը բռնի տապալելու» հատկանիշներով։

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց բաց թողնելու միջնորդություն են ստորագրել:

Կարդացեք նաև՝Քոչարյանի կալանքի փոփոխման համար ստորագրած ՀՅԴ պատգամավորները հայտնի են

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---