// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ նախագահ. Չաքարյանի կյանքը սովորեցնում է՝ ինչպես հավատարիմ մնալ գաղափարին

ՀՀ նախագահ. Չաքարյանի կյանքը սովորեցնում է՝ ինչպես հավատարիմ մնալ գաղափարին

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման «վերջին Մոհիկանի»՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները և ազատության ու արդարության համար պայքարի ոգին: Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք ցավը՝ նա իր նման ապատրիդների խմբի հետ կենաց ու մահու կռվի ելավ ֆաշիզմի դեմ, իսկ հետպատերազմյան տարիներին մինչև իր մահը պայքարեց հանուն պատմական արդարության վերականգնման»:

Նշվում է, որ Արսեն Չաքարյանի կյանքի փորձը սովորեցնում է, թե ինչպես պետք է հավատարիմ մնալ գաղափարին, ճշմարտությանը և մարդասիրությանը:

«Հավերժ փառք նրան և նրա ընկած ընկերներին»,-ասվում է նախագահի հեռագրում։

Չաքարյանը մահացել է օգոստոսի 4-ին Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Նա 101 տարեկան էր:

Չաքարյանը ծնվել է 1916 թ. Արևմտյան Հայաստանում, փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ հասել է մինչև Բուլղարիա, իսկ 1930 թ. հաստատվել է Փարիզում։Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ։ Մանուշյանն իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում 1944 թվականի փետրվարի 21-ին։

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%