// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոխնախարար. ՀՀ-ն ավելի մեծ թիմով կմասնակցի Տոկիոյի Օլիմպիադային

Փոխնախարար. ՀՀ-ն ավելի մեծ թիմով կմասնակցի Տոկիոյի Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Հայաստանը 2020թ. Տոկիոյի Օլիմպիադային ավելի մեծ թվով մարզիկների կգործուղի, քան Ռիո-2016-ին: Այդ մասին հայտարարել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

«Օլիմպիական խաղերի ավարտի հաջորդ իսկ օրը մենք սկսում ենք նախապատրաստվել հաջորդ խաղերին, և այս անգամն էլ բացառություն չէ: Հայաստանն ավելի մեծ թվով մարզիկներ կուղարկի Տոկիոյի Օլիմպիադային, ավելին՝ մեր մարզիկները կմասնակցեն նոր մարզաձևերի»,-ասել է Ղազարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

2016-ի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ-ն ներկայացված էր 32 մարզիկով և մասնակցել է 8 մարզաձևի մրցումներին:

Փոխնախարարը կարևորել է մանկական սպորտի զարգացումը: Նա նշել է, որ 2015-ից նախադպրոցական տարիքի երեխաների համար իրականացվում են հատուկ ծրագրեր, որոնք ուղղված են ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, որին արդեն մասնակցում է 14,000 երեխա:

«1-3 և 4-7 դասարանների աշակերտների համար Սպորտլանդիա է անցկացվում, իսկ 7-12-րդ դասարանների երեխաների համար՝ Սպարտակիադա: Ընդհանուր առմամբ այդ մարզական միջոցառումներին մասնակցում է 145,000 մարդ: Արդեն 15 տարի է անցկացվում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցումը, իսկ մասնակիցների քանակը գնալով ավելանում է»,-ասել է նա՝ հավելելով, որ կարևորում են նաև մրցումները նորակոչիկների շրջանում:

Ղազարյանը նշել է, որ 2018-ին ՀՀ ներկայացուցիչներն աշխարհի և Եվրոպայի երիտասարդական մրցումներում նվաճել են 86 մեդալ՝ 30 ոսկի, 24 արծաթ և 32 բրոնզ:

Տոկիոյի Օլիմպիադայի բացման արարողությունը նախատեսված է 2020-ի հուլիսի 24-ին: Ճապոնիան արդեն 3 անգամ ընդունել է Օլիմպիական խաղերը՝ 1964-ին Տոկիոյում, 1972-ին Սապպորոյում և 1998-ին Նագանոյում:

 Ուշագրավ
Նոր թիմում Մխիթարյանը կխաղա 77 համարի տակ
«Դյուդելանժ» -«Արարատ-Արմենիա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին
Արծաթ են նվաճել Շանթ Խաչատրյանը և Սահակ Հովհաննիսյանը
Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 22 միավոր