Վրաստանի նախագահը 2008-ի հակամարտության մեղավոր է համարում ՌԴ-ին

Վրաստանի նախագահը 2008-ի հակամարտության մեղավոր է համարում ՌԴ-ին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանին է մեղավոր համարում Վրաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատման համար:

«Ռուսաստանը հիբրիդային պատերազմի միջոցով անջատեց Վրաստանի կենտրոնական իշխանություններից 2 տարածաշրջան» դեռևս 1991-1992թթ.»,-հայտարարել է Մարգվելաշվիլին Թբիլիսիում Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի ԱԳՆ ղեկավարների և Ուկրաինայի փոխվարչապետի հետ հանդիպմանը:

«Մենք չպետք է վախենանք իրերն իրենց անունով կոչել: Այն, ինչ արել և անում է Ռուսաստանն ինքնիշխան պետության դեմ, դա պատերազմ է ՌԴ և Վրաստանի միջև, դա ագրեսիա է, դա օկուպացիա է և բոլոր միջազգային նորմերի ոտնահարում»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն:

Նույն օրը Թբիլիսիի արվարձանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության անդամների և բարեկամ պետությունների ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել 2008-ի օգոստոսյան պատերազմի զոհերի գերեզմաններին:

Բախտաձեն ասել է, թե 10 տարի առաջ վրաց ժողովուրդը կրկին բախվեց ՌԴ բացահայտ ռազմական ագրեսիայի հետ: «Պատերազմ եղավ, որին հաջորդեց Վրաստանի երկու անբաժան տարածաշրջանի օկուպացիան...ՌԴ-ն զավթել է Վրաստանի հսկողության տակ գտնվող 5 կիրճ և ավելի քան 100 գյուղ», -ասել է վարչապետը:

Եվրոպայի Խորհուրդն իր հերթին հիշեցրել է Վրաստանի ինքնիշխանությանը սատարելու մասին:

Մինչդեռ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է պոտենցիալ հակամարտության հանգեցնել» Ռուսաստանի մասնակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանի համար «Աբխազիան և Հարավային Օսիան ինքնուրույն պետություններ են, որոնց հետ ՌԴ-ն ունի բարեկամական հարաբերություններ, և պետություններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմակայանները»: Իսկ եթե «մեկ այլ երկիր դիտարկում է դրանք որպես իր տարածք, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ»,-ասել է Մեդվեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---