Ավինյանը՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների միջնորդագրի մասին. Եզրահանգում կանենք

Ավինյանը՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների  միջնորդագրի մասին. Եզրահանգում կանենք

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք պատգամավորների կողմից՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միանալուն, նշել է, որ «որպես կոալիցիոն գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով» եզրահանգումներ կարվեն:

«Այդ քայլը որոշակի վերլուծության կարիք ունի, ինչը մեզ կբերի ինչ-ինչ եզրահանգումների, որպես գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով», - նշել է փոխվարչապետ Ավինյանը:

Նա նաև հավելել է, որ միջնորդություն ներկայացնելն այդ պատգամավորների իրավունքն է, և որ իշխանությունը «շատ հանգիստ է վերաբերվում դրան»:

Ավելի վաղ, ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր՝ ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից, անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել:

ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---