Փոխվարչապետ. ՀՅԴ-ն գործադիրի մաս լինելով՝ պետք է լավ իմանա՝ ճնշումներ կան դատական մարմինների վրա, թե՝ ոչ

Փոխվարչապետ. ՀՅԴ-ն գործադիրի  մաս լինելով՝ պետք է լավ իմանա՝ ճնշումներ կան դատական մարմինների վրա, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «կողմնակալ արդարադատություն» իրականացնելու մասին ՀՅԴ-ի՝ արտահայտած մտահոգությանը, նշել է, որ «ՀՀ կառավարության մաս կազմող այս քաղաքական ուժը պետք է շատ լավ իմանա, թե ինչպիսին են գործադիր և դատական իշխանությունների փոխհարաբերությունները»:

«Ով-ով, բայց ՀՅԴ-ն որպես կառավարության մասը կազմող ուժ, շատ լավ պետք է իմանա, թե արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե չկան: Հետևաբար, ինձ համար անհասկանալի է այս հայտարարության բովանդակությունը»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունները որևէ ճնշում չեն գործադրելու դատական իշխանության նկատմամբ:

Ավելի վաղ, ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները «թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն»:

ՀՅԴ-ից երեք պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---