Apple-ը հերքել է՝ չի ձայնագրում օգտատերի ձայնն առանց նրա իմացության

Apple-ը հերքել է՝ չի ձայնագրում օգտատերի ձայնն առանց նրա իմացության

PanARMENIAN.Net - iPhone սմարթֆոնները չեն ձայնագրում օգտատերերի ձայներն առանց վերջիններիս իմացության, ընկերությունը նաև թույլ չի տալիս դա անել կողմնակի հավելվածներին: Այդ մասին ասվում է կորպորացիայի ղեկավարության հայտարարության մեջ:

Apple-ն այդ նամակով պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի կոմիտեի անդամների հարցմանն ի պատասխան: Նրանք պահանջել էին բացատրություններ տալ այն հաղորդագրությունների վերաբերյալ, թե իրենց սարքերն իբր ձայնագրում են օգտատերերի ձայներն առանց վերջիններիս իմացության, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Կոնգրեսականների մտավախությունները կապված են Siri ձայնային օգնականի հետ: Այն միացնելու համար, օգտատերը պետք է ասի. «Ողջույն, Siri»: Ըստ օգտատերերի, Apple-ի սմարթֆոնները, այդ արտահայտությանը սպասելիս, կարող են լսել, ձայնագրել և պահպանել օգտատերերի մյուս խոսքերը ևս:

Պարբերականը նշում է, որ կոնգրեսականներին հասցեագրված նամակում ընկերությունը հերքել է այդ պնդումները՝ նշելով, ոև iPhone սմարթֆոնները չեն ձայնագրում օգտատերերի ձայները: Ընկերությունը նշել է, որ Siri-ն չի փոխանցում երրորդ կողմին ձայնային հրահանգները:

Ընկերությունը հիշեցրել է նաև, որ ձայնային օգնականի ծառայություններից օգտվելու համար օգտատերը նախապես պետք է որ համաձայնություն տված լինի, որ Siri-ին հասանելի լինի բարձրախոսը:

Ապրիլին կոնգրեսականների այդ հարցին պատասխանել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նա ասել է, որ սոցցանցն օգտագործում է բարձրախոսները բացառապես տեսանյութի նկարահանման ժամանակ և չի ձայնագրում օգտատերերի խոսակցությունները, երբ նրանք միացած չեն ցանցին: Կոնգրեսականներն էլ հետաքրքրվել են, թե ինչպես է ստացվում, որ երբեմն օգտատերերն իրար մեջ ինչ-որ թեմա են քննարկում, իսկ հետո սոցցանցից գովազդ են ստանում այդ թեմայով: Ըստ Ցուկերբերգի, դա ուղղակի զուգադիպություն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---