ՀԱՄԱՍ-ի գրոհայինները մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ի գրոհայինները մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ի գրոհայինները Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 25 ական վնասազերծվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի 19 բնակավայրում: Հրթիռների մեծ մասն ընկել է չբնակեցված վայրերում, գրում է Lenta.ru-ն:

Իսրայելի ավիացիան ի պատասխան ՀԱՄԱՍ-ի 140 օբյեկտ է խոցել Գազայում, այդ թվում թունելներ, կենտրոնակայաններ, մարզչական ճամբարներ, արսենալներ, զորավարժարաններ, ինչպես նաև գրոհայինների դիրքեր և երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը:

Լարվածությունը Գազայի հատվածում պահպանվում է 2018-ի մարտից, երբ Նակբայի օրվա կապակցությամբ (երբ նշվում է գաղթը այն տարածքից, որտեղ 1948-ին ստեղծվեց Իսրայել պետությունը) սկսված խաղաղ բողոքի ակցիան վերածվեց զանգվածային անկարգությունների և բախումների Իսրայելի զորքերի հետ: Այնուհետև բողոքները գնալով ավելի լարված դարձան, քանի որ ԱՄՆ-ն մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---