Ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է

Ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին կտրուկ նվազել է ռուսական ռուբլու փոխարժեքը՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օգոստոսի 8-ի հայտարարության ֆոնին:

Դոլարի փոխարժեքը 2016-ի նոյեմբերից առաջին անգամ գերազանցել է 66 ռուբլին: Եվրոյի փոխարժեքը սակարկությունների մեկնարկին հատել է 1 եվրոյի դիմաց 77 ռուբլու շեմը 2018-ի ապրիլից ի վեր առաջին անգամ, սակայն հետո նվազել է:

Օգոստոսի 8-ին դոլարի փոխարժեքն աճել է 2 ռուբլով՝ հասնելով 65,55 ռուբլու մեկ դոլարի դիմաց, եվրոն աճել է գրեթե 2,5 ռուբլով՝ հասնելով 75,5 ռուբլու 1 եվրոյի դիմաց:

Օգոստոսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ այս անգամ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կընդունվի օգոստոսի 22-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---