Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը

Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը

PanARMENIAN.Net - Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում, որը բավականին պահանջված է հայ զբոսաշրջիկների կողմից, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը:

Հրշեջ փրկարարները ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Ագմաշենեբելի, Սուխումիի և Թխիլաշվիլիի փողոցներում: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը:

«Արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան ծառայությունը 30 ահազանգ է ստացել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն այժմ բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---