Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին. Բոլորս, այդ թվում՝ ՌԴ գործընկերները, պետք է հարմարվենք նոր իրավիճակին

Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին. Բոլորս, այդ թվում՝ ՌԴ գործընկերները, պետք է հարմարվենք նոր իրավիճակին

PanARMENIAN.Net - Նոր իրավիճակ է և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է ադապտացվեն այս նոր իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին։

«Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասել էր, որ «վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։ «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել էր նա: Լավրովն ասել էր նաև, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---