Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմում10 օգոստոսի 2018 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի դերասան Ռիխարդ Սամմելը կնկարահանվի հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախյան գոյամարտի մասին պատմող «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) անգլալեզու ֆիլմում։ Այս մասին ֆիլմի թվիթերյան միկրոբլոգում գրառում է հրապարակվել։ Դերասանը կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսին։ «Մեզ համար մեծ պատվի է աշխատել այսպիսի տաղանդավոր դերասանի հետ», - նշվում է գրառման մեջ։ Ֆիլմը կպատմի չարի և բարու հավերժական պայքարի, ճշմարտության և խղճի վերաիմաստավորման և մարդկային ճակատագրերի մասին: «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագիծը պատմելու է Արցախյան գոյամարտի, Ապրիլյան պատերազմի մասին: ֆիլմում նկարահանվելու են օտարազգի հանրաճանաչ այլ դերասաններ ևս։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |