Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում, Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հայտնում է «Փաստինֆոն»:

Որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին ժամը 16.00-ին:

«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի», - հայտարարել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը սկսվել էր օգոստոսի 9-ին: Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն մոտ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվեց՝ օգոստոսի 10-ին 14.00-ին շարունակելու որոշմամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---