Նախագիծ. Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև նոր՝ «Սուրմալու» կայարանը կշահագործվի

Նախագիծ. Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև  նոր՝ «Սուրմալու»   կայարանը կշահագործվի

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման հարցը. համաձայն մշակվող նախագծի, շահագործման կհանձնվի երկու՝ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև «Սուրմալու» նոր կայարանը, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այն հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցն ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---