// IP Marketing video - START// IP Marketing video - END

Վարդան Բոստանջյանի լիազորությունները դադարեցված են

Վարդան Բոստանջյանի լիազորությունները դադարեցված են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Բոստանջյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ պատգամավորի այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ և պայմանավորված է առողջական վիճակով:

 Ուշագրավ
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել