Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով Համաշխարհային հայկական կոնգրեսը միասնական բանաձեւ է ընդունելու Ղարաբաղի հարցով

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսը Ղարաբաղյան շարժման 20-րդ տարելիցի առիթով մտադիր է աշխարհի 30-40 երկրների հայ համայնքներում նույն օրը ժողովներ եւ միջոցառումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Այդ մասին հայտնել է Կոնգրեսի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Տվյալ գործողության նպատակն է Ղարաբաղի հարցով համահայկական դիրքորոշման ձեւավորումը, ինչը կարող է դառնալ հայկական կողմից շահերի լոբբինգի հիմքը»,- ասել է նա լրագրողներին չորեքշաբթի օրը: Սարգսյանը հայտնել է, որ ներկա դրությամբ Համահայկական կոնգրեսը բանակցություններ է վարում գործընկեր-կազմակերպությունների հետ, եւ այդ նիստերի արդյունքում միասնական բանաձեւ կընդունվի, որը կներկայացնի հայկական կողմի դիրքորոշումը:



Արամ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից ակտիվ քարոզչության եւ «իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձի» մասին խոսակցությունների դեպքում, Ղարաբաղի հարցում միասնական դոկտրինի ընդունման անհրաժեշտություն է ծագել: Նրա կարծիքով, հայկական դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում պետք է նախաձեռնողական լինի` հաշվի առնելով Ադրբեջանի քարոզչական քաղաքականությունը: «Մենք պետք է էական քայլերի դիմենք եւ պետք է ձեւավորենք Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեզ համար ընդունելի որոշում, գիտակցելով Ղարաբաղի կայացման 20-ամյա շրջանը»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---