ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական են

ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար կենսական են

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն:

«Բնականաբար, վերջին զարգացումները (Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոների կիրառումը- խմբ.) մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել և իրանական, և գործընթացում ներգրաված բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Կասպյան դաշինքին՝ Նաղդալյանը նշել է, որ այն վերաբերում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետության, և «հայկական կողմն այստեղ մեկնաբանելու շատ բան չունի»:

«Հայաստանը, բնականաբար, հետևում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշակի ազդեցություն ունենալ մեզ վրա: Հետագայում կարվեն համապատասխան եզրակացություններ»,- ասել է Նաղդալյանը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ խոշոր ֆինանսական պատժամիջոցները՝ Թեհրանի և աշխարհի տերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց երեք ամիս անց։ Դրանք հիմնականում ուղղած են արտաժույթի գնմանը և արդյունաբերության հիմնական ոլորտներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---