Վարչապետ․ Հեղափոխության հաղթանակը կանգնեցնել փորձողները կհայտնվեն «պատմության աղբանոցում» (վիդեո)

Վարչապետ․ Հեղափոխության հաղթանակը կանգնեցնել փորձողները կհայտնվեն «պատմության աղբանոցում»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն, և երկրում չկա որևէ ուժ, որն ի վիճակի է կանգնել ժողովրդի իշխանության դեմ, կամ կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը:

«Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործության կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության», - ընդգծել է վարչապետը:

Նա ասել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է զգում Հայատասանի պետականության, ժողովրդի և օրինականության առաջ:

«Մենք այս գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, և դրանց սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում: Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություներով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, այլ տեղափոխել դրանք պետական բյուջե և ծառայեցնել հայ ժողովրդին: Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, Թավշյա հեղափոխության հաղթարշավը այլընտրանք չունի:

Оգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում վարչապետը հանրահավաք է անցկացնելու ՝ իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---