Թուրքերը դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի14 օգոստոսի 2018 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ադանա քաղաքում մի խումբ քաղաքացիներ դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմիրоրեն» լրատվական գործակալությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը: Ավելի վաղ, ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի ակցիաներ են եղել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել: ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |