Թուրքերը դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի14 օգոստոսի 2018 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ադանա քաղաքում մի խումբ քաղաքացիներ դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմիրоրեն» լրատվական գործակալությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը: Ավելի վաղ, ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի ակցիաներ են եղել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել: ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Միլլերը՝ ապրիլի 5–ի հանդիպման մասին․ Չեմ հասկանում` ինչու դա կարող է հանգեցնել սրման կամ մտահոգել որևէ երկրի Նա նշել է, որ Բրյուսելի հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության հարցերի վրա ԱԳՆ. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր կարող լինել Նա նշել է, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուսում» ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը «Առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը Ոստիկանության բաժին ներխուժելու փորձի համար 3 ձերբակալվածից 2-ը կալանավորվել է Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում |