ՀԱԿ-ը՝ Քոչարյանին ազատելու մասին. Վերաքննիչն ինչ-ինչ ուժերի ազդեցությամբ ապօրինի որոշում է կայացրել

ՀԱԿ-ը՝ Քոչարյանին ազատելու մասին. Վերաքննիչն ինչ-ինչ ուժերի ազդեցությամբ ապօրինի որոշում է կայացրել

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում է կայացրել՝ բեկանելով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:

«Դրան նախորդել է 46 պատգամավորի միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։ Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն եւ հակապետական դավադրություն ժողովրդի դեմ», -նշված է հաղորդագրության մեջԼ

ՀԱԿ-ը, «հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով» կոչ է անում իր բոլոր անդամներին և համակիրներին մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։

Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով Մարտի 1-ի գործով մեղադրվում է երկրի սահամանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է պաշտպանական բողոք՝ հաշվի առնելով, որ Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---