Վարչապետն ու նախագահը ցավակցել են իտալացի իրենց գործընկերներին15 օգոստոսի 2018 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - մասնավորապես, ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: «Կիսելով Ձեր եւ Իտալիայի բարեկամ ժողովրդի վիշտը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-մասնավորապես ասվում է ցավակցական հեռագրում: Ավելի վաղ, Իտալիայի Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մի տասնյակ զոհերի մասին է հաղորդվել: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |