Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հետ է կանչվել

Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հետ է կանչվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - մասնավորապես նշվում է հրամանագրում:

Օլեգ Եսայանը Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել 2017 թվականի մարտի 23-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---