Ամերիկացի փորձագետ. Ժողովրդավար ՀՀ-ն կարող է լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ

Ամերիկացի փորձագետ. Ժողովրդավար ՀՀ-ն  կարող է լավ հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ

PanARMENIAN.Net - Center for National Interest-ի (Ազգային Շահի Կենտրոն) ղեկավար Փոլ Սանջերսն ասել է, որ ժողովրդավար Հայաստանը «տեսականորեն կարող է լավ հարաբերություններ պահպանել մերօրյա Ռուսաստանի հետ», հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ գործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաև՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները», - ասել է Սանջերսը:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է իրավիճակից, եթե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը որոշի, որ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը բխում է երկրի պետական շահերից, ապա լուրջ խոչընդոտներ չպետք է լինեն:

«Կարծում եմ, Ռուսաստանի առաջնահերթությունը տարածաշրջանում բարեկամաբար տրամադրված հարևաններ ունենալն է, և անշուշտ նրանք սեփական պատկերացումներն ունեն բարեկամության և դրան հասնելու մասին, սակայն, տեսականորեն իմ կարծիքով ժողովրդավար Հայաստանն ունի հնարավորություն բարեկամական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի հետ», - ասել է ամերիկացի փորձագետը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---