Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներ որպես լրացուցիչ քաղաքական լծակ

PanARMENIAN.Net - «Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունն ավելացնելու համար»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Ըստ նրա, Բաքուն մինչ այժմ առավեագույնս չի օգտագործել էներգակիրների շահարկումը Արեւմուտքի հանդեպ: Ավելին, շատ արեւմտյան պետությունների համար նա ընկալվում որոպես միակ երկիր, որ կարող է էներգակիրներ առաքել շրջանցելով Ռուսաստանը, եւ հաճախ Ադրբեջանի «քմահաճույքները» կարող են բավարարվել, չնայածա դա անցանկալի է: «Ավելին, նոր քննարկվող էներգահաղորդակցային նախագծերում, ինչպիսին է NABUCCO-ն, պաշտոնական Բաքուն ամեն կերպք փորձում է առավելագույն շահը ստանալ` կարեւոր խաղացող` էներգետիկ խաչմերուկը դառնալով Եվրասիայում` Հայաստանից վերջնականապես առաջ անցնելու համար արտաքին քաղաքական ոլորտում»,- ընդգծել է հայ փորձագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---