€34 մլն ներդրում ԵՄ-ից՝ ՀՀ-ում նորարարական 14 ծրագրի աջակցությանը

€34 մլն ներդրում ԵՄ-ից՝  ՀՀ-ում նորարարական 14 ծրագրի  աջակցությանը

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության շրջանակում €34 մլն-ի աջակցություն կտրամադրվի 14 բարձրակարգ ծրագրի, որպեսզի նրանց նորարարական գաղափարներն ավելի արագ դուրս հանվեն դեպի շուկաներ, հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը:

Նշվում է, որ ծրագրերից յուրաքանչյուրին կհատկացվի €2 մլն՝ Հորիզոն 2020 գործիքով ֆինասավորվող ԵՆԽ պիլոտային նախաձեռնության «Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչի շրջանակում:

Նշյալ 14 ծրագրում ներգրավված են 59 գործընկեր, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկություններ, արդյունաբերական գործընկերներ, համալսարաններ և ոչ առևտրային կազմակերպություններ՝ 18 երկրից: Վերոնշյալ ֆինանսավորման և բիզնեսի արագացման (ակսելերացիայի) լրացուցիչ աջակցության շնորհիվ ծրագրերը կստանան ֆինանսավորում իրենց շուկայամետ նորարարական գործունեության համար:

Ծրագրերի շարքում են՝ կրկնօգտագործման տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր կլինի հնամաշ անվադողերից ստանալ ռետին և որպես չմշակված կաուչուկի փոխարինող կիրառել արտադրական հոսքագծերում, ատրի ֆիբրիլյացիա խրոնիկ ախտանիշի բուժման համակարգ, հետախուզական արհեստական գործիք, որը կբարելավի տեսանյութի որակը և կսահմանափակի վեբ-հոսքերի ինտերնետի տրաֆիկը, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի պայմաններում արդյունաբերության մեջ կիրառելի Stirling - շարժիչով ջերմային պոմպեր:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչը, որի թիրախն են նոր շուկաներ ստեղծող արմատապես նոր և նորարարության ամենաթարմ բացահայտում հանդիսացող ապրանքներ, ծառայություններ, գործընթացներ և բիզնես մոդելներ, կազմում է Եվրոպական նորարարության խորհուրդ պիլոտային նախաձեռնության առանցքային մասը:

Նախաձեռնությունն առաջարկում է մինչև €3 մլն ֆինանսավորում այնպիսի կոնսորցիումների, որոնք բաղկացած են 3-ից 5 գործընկեր անձերից, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), արդյունաբերական մասնակիցներից, հետազոտական կենտրոններից, համալսարաններից, կլաստերային կազմակերպություններից, արդյունաբերական ասոցիացիաներից, ինկուբատորներից, ներդրողներից և պետական հատվածից: Ծրագիրը նախատեսված է համեմատաբար հասուն, բացահայտում հանդիսացող և շուկային մոտ տեխնոլոգիաների, կոնցեպտների և բիզնես մոդելների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու բիզնեսի վարման և արագացման (ակսելերացիայի) անվճար ծառայություններից:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչով հայտերի ներկայացման համար սահմանված առաջին վերջնաժամկետի՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ Եվրոպական հանձնաժողովը ստացել էր 2016 առաջարկ: Հաջորդ վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 23-ն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---