Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվել է

Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում ընդունվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման նախագիծը:

Նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և 30-40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը:

Ընտրությունների կազմակերպման համար գործադիրը 87,6 մլն դրամ է հատկացրել ՀՀ ոստիկանությանը:

Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածուներ չի առաջադրել: Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---