2019-ից Շիրակի կարտոֆիլն ու հացահատիկը կարկուտից և ցրտահարությունից կապահովագրվեն

2019-ից Շիրակի  կարտոֆիլն ու հացահատիկը  կարկուտից և ցրտահարությունից  կապահովագրվեն

PanARMENIAN.Net - 2019 թվականից Շիրակի մարզում աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտից և ցրտահարությունից. մարզն ընդգրկվել է գյուղապահովագրության փորձնական ծրագրում, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Ազատան համայնքում, որտեղ գտնվում են օգոստոսի 8-ին կարկուտից տուժած ցանքատարածությունները:

Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում մոտ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---