Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր  կանջատվեն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ից Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ՝ ամբողջությամբ կդադարեցվի, հայտնում է«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։

Նշվում է, որ անջատումները պայմանավորված են հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու հետ:

Աշտարակի լուսավորությունը կվերականգվի սեպտեմբերի 30-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---