Զուրաբյան. 1995-ի Սահմանադրությունն արտակարգ դրությունում բանակն օգտագործելը չի արգելել

Զուրաբյան. 1995-ի Սահմանադրությունն  արտակարգ դրությունում բանակն օգտագործելը չի արգելել

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է, թե 1995 թվականին գործող ՀՀ Սահմանադրությունն արտակարգ դրությունում բանակն օգտագործելը չի արգելել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«1995 թվականի Սահմանադրությունը չի արգելել բանակի օգտագործումը արտակարգ դրություններում, քաղաքական ճգնաժամի ժամանակ: Կարող է դա շատ վատ էր, բայց տանկ հանելով՝ 1996 թվականին չէր խախտվում Սահմանադրության որևէ դրույթ»,- ասել է նա:

Անդրադառնալով 1996 թվականի հետընտրական գործընթացների մեղավորներին բացահայտելուն, Զուրաբյանն ասել է, որ ոչ մի ապացուցողական փաստ չկա դրա հետ կապված:

«Եկե՛ք բացահայտենք, ի՞նչ խնդիր կա դրա հետ», - ասել է Զուրաբյանը:

Նա հավելել է նաև, որ Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել հարցաքննության, և չի կարծում, թե դրա պահանջը կա, քանի որ առաջին նախագահը «եղել է ցուցարարներից մեկը և տեսել է այն, ինչ ամբողջ ժողովուրդը»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ բանակը քաղաքական գործընթացներին ներգրավելով Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---