Շենգավիթի սոցաջակցության կենտրոնում չարաշահումների գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթի սոցաջակցության կենտրոնում չարաշահումների գործով  8 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում արձանագրվախ չարաշահումներով քրեական գործ է հարուցվել. մեղադրյալ է ներգրավվել 8 անձ և մեկ անձ՝ ձերբակալվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից ապօրինի կերպով գումար է վերցրել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար:

Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը, և նրանցից 8-ը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել դեպքին՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության գործակալության Շենգավիթի տարածքային գործակալության նախկին մասնագետ, իսկ ներկա պահին տվյալ գործակալության պետի առնչության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---