Քոչարյան․ Փաստաբանների իմ թիմը ջախջախել է մեղադրանքը

Քոչարյան․ Փաստաբանների իմ թիմը ջախջախել է մեղադրանքը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում փաստաբանների իր թիմը ջախջախել է մեղադրող կողմին իր կալանքի վերաբերյալ բողոքի լսումների ժամանակ։ «Այն դեպքը չէր, որ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ էր կամ ուժեղ, ամբողջը կառուցված էր կեղծ, արհեստական ապացույցներա, ավելի շատ՝ եզրակացությունների վրա», - հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում։

Նա նշել է, որ չի կարող խոսել՝ նախաքննական գաղտնիքը չխախտելու համար, ու կոչ արել վերացնել այն իր քննվող գործում։

Քոչարյանն ըստ էության չի մեկնաբանել տվել նախկին վարչապետ Հովիկ Աբրայամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքի՝ Մարտի 1-ի դեպքերին հնարավոր առնչության վերաբերյալ հարցը։ Նա նախ նշել է, որ մարտի 2-ին պաշտպանության նախարարն ու ԱԱԾ պետը զեկուցել են, որ բանակը բախում չի ունեցել ցուցարարների հետ։ «Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել, ապացուցում է, որ բախում չի եղել», - ասել է նա։ Քոչարյանը շեշտել է, որ մինչև զենքի մասին որևէ բան ասելը պետք է փորձաքննություն լինի ու հայտարարել, որ իր դեմ մեղադրանքները կառուցված են նմանատիպ «կարող է»-ների ու ենթադրություններ վրա։ Իր գնահատականով, իշխանություններն՝ իրենց դիրքը օգտագործելով, հատուկ են հասարակության մոտ բացասական կարծիք ձևավորում նման հայտարարություններով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---