Քոչարյան․ Ու՞ր են Սաշիկի 50%-ները

Քոչարյան․ Ու՞ր են Սաշիկի 50%-ները

PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է «սպեցնազով» կոռուպցիայի դեմ պայքարելը ու շեշտել, որ ոչ իր ժամանակ, ոչ իրեն հաղորդած տասնամյակում նման դեպքեր չեն եղել։ Իր խոսքերով, տեղի ունեցող գործընթացը վախեցնում է բիզնեսին, քանի որ գործարարը մտածում է, որ իր մոտ էլ կարող են գալ։

«Քանի՞ դեպք են ապացուցել 50 տոկոս վերցնելու՝ չկա։ Քանի՞ ամիս է անցել, քանի՞ գործ կա 50%-ը վերցնելու ապացուցած։ Կանցնի 3 ամիս էլ, 1 տարի, վերջապես հարցնելու են՝ ու՞ր է Սաշիկի 50%-ը, օրինակ», - ասել է նա «Երկիր Մեդիային» հարցազրույդում։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև իրեն վերագրվող $4 մլրդի մասին։ «Երկուսուկես միլիարդ բյուջեով երկրում չի կարող լինել 4 մլրդ ունեցող մարդ։ Այս մեկնաբանություններն այնքան էին անհեթեթ, որ 1-2 անգամ հերքելուց հետո դադարեցի, հասկանալով, որ անիմաստ է», - շեշտել է նա։

«Այն, ինչն իմ ժամանակ ստեղծվել է, սեփականաշնորհվել կամ դրսի ինվեստորներն են եկել,իմ հետ է կապվում, որոբվհետև կապողը չի պատկերացնում, որ օրինակ Քաջարանի կոմբինատը կարող եմ սեփականաշնորհել ու փայ չմտնել, որովհետև իրենք անպայման փայ կմտնեին», - նշել է նա։

Քոչարյանը հայտարարել է, որ իր օրոք մոնոպոլիզացվածության նման աստիճան չի եղել, ցառելիքը բերում էին 16-17 ընկերություն, բանանը՝ մոտ 20։ «Եթե խոսքը գնում է վերջին տարիներին տնտեսության մեջ մենաշնորհների ձևավորմանը, ապա թող քանդեն, ոորտեղ կարելի է մենաշնորհ չունենալ, չպետք է ունենալ», - ասել է Քոչարյանը:

Նա հայտարարել է նաև, որ իշխանությունը փորձում է իր ունեցվածքը գտնի ու «խորը հիասթափություն է ապրում» տարբեր հիմնարկներում ստուգումներից հետո։ Նա կարծիք է հայտնել, որ ապօրինի որևէ գործարք գտնելու դեպքում նրան ավելի շուտ այդ հարցով կմեղադրեին, քան մարտի 1-ի համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---