Մարզերից ավտոերթով գալիս են Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու

Մարզերից  ավտոերթով գալիս են Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու

PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավտոերթով դեպի մայրաքաղաք են շարժվում Լոռու, Շիրակի և Արարատի մարզերից:

Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկից 17:30-ին կմեկնարկի վարչապետի քայլերթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---