Փաշինյան. Այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի (Թարմացվող)

Փաշինյան. Այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի (Թարմացվող)

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք ա անում է անում, որտեղ ամփոփում է իր վարչապետության 100 օրը։

Սկսելուց առաջ Փաշինյանը խնդրել է իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկի դեմ, քանի որ հանրահավաքը նվիրված է հայ ժողովրդի միասնականությանը և հաղթանակին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանրահավաքի մասնակիցներին:

«Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ, Արցախից ժամանած մեր հայրենակիցները, Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ, և այսօր մեր անվտանգությունը պաշտպանում են Հայոց բանակի փառապանծ սպաներ, ՀՀ տարբեր մարզերից և այսօր հայ ժողովուրդը միասնկական է առավել քան երբևէ», - ասել է Փաշինյանը:

18:22 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Տիգրան Մեծ պողոտայում է:

18:17 Խցանումներ են Երևանի մետրոյում, քաղաքացիները Հանրահավաքի են շտապում:

17:31 Երթը մեկնարկել է: Բազմաթիվ քաղաքացիներ ուղեկցում են Փաշինյանին դեպի Հանրապետության հրապարակ:

Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---