Վարչապետ․ Բիզնեսը պիտի վճարի նախկինում չվճարած հարկերը17 օգոստոսի 2018 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Գործարարները ՀՀ-ում ազատված են կոռուպցիոն «նալոգներից», իսկ եթե նրանք նախկինում հարկեր չեն վճարել, դա արձանագրվելու է, սակայն նրանք կկարողանան խուսափել քրեական հետապնդումից։ Այս մասին է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ժամանակ։ «Մենք արաձանագրելու ենք ու պարտավորեցնելու ենք վճարել այդ հարկերը, բայց նույնիսկ եթե դրա հետևանքով քրգործեր են հարուցվում, այդ գործերը հենց այսօր օրենքի ուժով կարճվում են այն ժամանակ, երբ հարկերը վճարվում են», - ասել է նա, «Բիզնեսմեններն, ովքեր մարդ չեն սպանել, ովքեր պարզապես գործել են հին կանոններով, հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ և զարգացնել ՀՀ-ն, նոր ներդրումներ անել, և նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան գործել իրենց հետ հավասար պայմաններում», - շեշտել է նա։ «Եթե կլինեն դեպքեր, երբ հարկեր վճարելը շատ ծանր կլինի բիզնեսի համար, կգտնենք տարաժամկետման հնարավորություններ։ Ես ուզում եմ ասել, որ մեր իշխանության ընթացքում ոչ մի բիզնես Հայաստանում չի փակվելու, չի խլվելու»,- շեշտել է Փաշինյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |