Չինաստանը մտադիր է ՀՀ-ում պղնձաձուլարան և արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնել18 օգոստոսի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը քննարկել են CITIC չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար, քննարկել էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական գործակցության այլ հարցեր։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |