Չինաստանը մտադիր է ՀՀ-ում պղնձաձուլարան և արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնել

Չինաստանը մտադիր է ՀՀ-ում պղնձաձուլարան և արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնել

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը քննարկել են CITIC չինական ընկերության կողմից Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նախարար Գրիգորյանի՝ Չինաստան կատարած այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորավածությունների վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Hanergy խոշորագույն ընկերության կողմից արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու նախագծին։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում ջանքերը մեկտեղելու համար, քննարկել էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում հայ-չինական գործակցության այլ հարցեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---