Օգոստոսի 21-ից շոգելու է

Օգոստոսի 21-ից շոգելու է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ օգոստոսի 21-ից հետո շոգելու է:

«Վերջին երկու օրերին տեղացող առատ անձրևների պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամառը վերջացավ: Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք», - գրել է նա:

Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ի երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---