Քոչարյանի առանձնատունը խուզարկվել է Մարտի 1-ի գործով20 օգոստոսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է, PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա ասաց, որ խուզարկությունը կատարվել է Մարտի 1-ի գործի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել: Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |