Պետբյուջեից օգոստոսի 17-ի հանրահավաքի կազմակերպմանը որևէ գումար չի հատկացվել

Պետբյուջեից  օգոստոսի 17-ի հանրահավաքի կազմակերպմանը որևէ գումար չի հատկացվել

PanARMENIAN.Net - Նոր կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքի կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից գումար չի հատկացվել: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:

Ընթեցեք նաև՝ «Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն. Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---