ՔՊ խոսնակ. Օգոստոսի 17-ին Հեղափոխություն արած ուժի հանրահավաքն էր20 օգոստոսի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժի հանրահավաքն էր: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հանրահավաքին գործադիրում ներկայացվածություն ունեցող մյուս ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ԵԼՔ-ի, նախարարների բացակայությանը: «Օգոստոսի 17-ին Հեղափոխությունն իրականացրած ուժի հաշվետվությանը նվիրված հանրահավաքն էր», - ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ մյուս ուժերը ներկայացնող նախարարների հետ նման քննարկում չի եղել անգամ: Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին: Ընթերցեք նաև՝ «Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն. Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները»: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |