Բաբլոյան. Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով (վիդեո)

Բաբլոյան. Խորապես մտահոգված եմ  երկրում ստեղծված իրավիճակով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «խորապես մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով»։

Ըստ նրա, երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների «սահմանադրաիրավական հարաբերությունները և հանրային համերաշխությունը վտանգված են»:

«Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», - ասել է նա:

Բաբլոյանը հայտնել է նաև, որ նախատեսում է հանդիպել ՀՀ նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու համար ստեղծված իրավիճակը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---