2018-ի 7 ամսում 16%-ով հարկային մուտքերն աճել են21 օգոստոսի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն աճել են 16%-ով՝ կազմելով մոտ 766 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2017 թվականին նույն ժամանակաշրջանում հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը կազմել էին 660 մլրդ դրամ: «Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018-ի ծրագրային ցուցանիշը 1,248 տրիլիոն դրամ է՝ 107,5 մլրդ-ով ավելի 2017-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,- նշել է կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |